Լատվիայում սկսվել են ՆԱՏՕ-ի «Հավատարիմ նիզակ II» զորավարժությունները, որոնց կմասնակցեն մոտ 600 զինվորականներ`մի քանի երկրներից, որոնց թվում են`ԱՄՆ-ը, Իտալիան, Կանադան, Բուլղարիան, Գերմանիան: Այս մասին հաղորդում է Լատվիայի պաշտպանության նախարարության կայքը:
Նախատեսվում է, որ մինչև սեպտեմբերի 10-ը տեղի ունեցող զորավարժություններում, կգործեն տասնյակից ավելի C-17, C-130 ինքնաթիռներ և 10 ուղղաթիռ, այդ թվում` Black Hawk, Cinhook, Apache: