Մակեդոնիայի իշխանությունները Վելես քաղաքում ավելի քան 100 սիրիացի և իրաքցի ապօրինի ներգաղթյալների են ձերբակալել, ովքեր թաքնվել էին Հունաստանից ածուխ տեղափոխող գանցքի վագոններում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Մակեդոնիայի ՆԳՆ-ին:
Ոստիկանության տվյալներով` ներգաղթյալները հատել են թուրքական սահմանը, ապա հայտնվել Հունաստանում: Այստեղից էլ գնացքով` Մակեդոնիայի միջոցով, մտադիր էին հայտնվել Սերբիայում, հետո էլ Արևմտյան Եվրոպայի երկրներում: Նշվում է, որ Հունաստան հասնելու համար նրանցից յուրաքանչյուրը 3 հազար եվրո է վճարել, իսկ Սերբիա հասնելու համար 800-900 եվրո: