Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ազգային ժողովում ներկայացրել է 62-րդ կառավարության ծրագիրը: Դրանում առաջնային են տնտեսության զարգացումը, քրդական հարցի լուծումը, հանրային համաձայնության ձեռքբերումը և մինչև 2023-ը Եվրամիության անդամակցությունը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն արտահերթ նիստ են գումարել երկուշաբթի օրը, որտեղ էլ ներկայացվել է նոր կառավարության ծրագիրը։