Հոլիվուդյան դերասանուհի Նիքոլ Քիդմանը նկարահանվել է The Edit-ի ֆոտոշարքում:
47-ամյա կինոաստղը դարձել է առցանց ամսագրի գլխավոր հերոսուհին: Լուսանկարներում Նիքոլը հանդես է եկել էլեգանտ կերպարներով Gucci-ի, Dolce & Gabbana-ի և DKNY-ի բրենդային զգեստներով՝ ցուցադրելով անթերի ճաշակն ու չթառամող գեղեցկությունը:
Հիշեցնենք, որ Նիքոլը նույնպես դարձել է Interview Magazine ամսագրի գլխավոր հերոսուհին, որի համար նկարահանվել է սադրիչ ֆոտոշարքում: