Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ երկար չի մտածել Անխել դի Մարիայի տրանսֆերի վաճառքի շուրջ.
«Կան ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ են պայքարել հիմնական կազմում տեղ ունենալու համար: Կան նաև այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք ,պարզապես, ցանկանում են շատ փող աշխատել: Եթե ֆուտբոլիստին այլ մոտիվացիա է պետք աշխարհի լավագույն ակումբում խաղալու համար, ապա ես նրան շատ հանգիստ կարող եմ բաց թողնել»-, ասել է Անչելոտին:
Նշվում է, որ Անխել դի Մարիան «Ռեալ»-ից հեռացել է, քանի որ ակումբի ղեկավարները չեն ցանկացել նրան տրամադրել այնքան աշխատավարձ, որքան պահանջել է ֆուտբոլիստը: