29-ամյա նորվեգացի տղամարդը համաշխարհային ռեկորդ է սահմանել Ice Bucket Challenge ակցիայի շրջանակներում իր վրա լցրած սառը ջրի ծավալով: Նրա վրա 7 հազար լիտր ջուր է լցվել բետոնախառնիչից: Այս մասին գրում է The Local-ը:
«Ընկերս Շոտլանդիայից ինձ մարտահրավեր նետեց մասնակցելու Ice Bucket Challenge ակցիային, բայց ես կարծեցի, որ դույլ դատարկելը շատ հեշտ է: Ես ցանկանում էի ավելի յուրահատուկ բան անել»,- ասել է տղամարդը: