Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայնության է եկել «Այաքս»-ի հետ Դեյլի Բլինդի տրանսֆերի շուրջ:
Այս մասին հայտնել է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ տրանսֆերի մանրամասները կհրապարակվեն այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը պաշտոնապես պայմանագիր ստորագրի ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Բլինդը «Այաքս»-ում հանդես է գալիս 2008 թվականից: Այդ ընթացքում նա մասնակցել է 102 հանդիպման` դառնալով 3 գոլի հեղինակ: