Ֆրանսիական «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն շուտով կդառնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ:
Հայտնի է դարձել, թե Ֆալկաոն որքան աշխատավարձ է ստանալու իր նոր ակումբում: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` Ֆալակոյի աշխատավարձը կկազմի շաբաթական 346 հազար ֆունտ ստերլինգ: Կոլումբիացին կդառնա «Մանչեսթեր»-ի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը:
Անգլիական ակումբի երկրորդ ամենաշատ վարձատրվող խաղացողը Ուեյն Ռունին է: Նա ստանում է շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ: Անխել դի Մարիան ստանում է 280 հազար, իսկ Ռոբին վան Պերսին 250 հազար ֆունտ ստերլինգ: