Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

«Քոչարյանի տասնամյակը զրոյական է Հայաստանի համար, նա արյունով եկավ, արյունով գնաց»

«Քոչարյանի տասնամյակը զրոյական է Հայաստանի համար, դա կորսված տասնամյակ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը՝ հավելելով, որ բոլոր իմաստներով որևէ ոլորտում ձեռքբերումներ չեն եղել:

«Մենք կանգնած էինք, նահանջում էինք, երբ ամբողջ աշխարհը առաջ էր գնում»,- ասաց նա:

Խզմալյանի խոսքով՝ 99 թվականից սկսած, հատկապես Հոկտեմբերի 27-ից հետո, արձանագրվեց Հայաստանի անկախ պետականության ավարտը:

Մեր զրուցակիցը նկատեց, որ բոլորովին անհրաժեշտ չէ լինել Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի հետնորդը՝ հասկանալու համար, թե իրականում ինչ կատարվեց Հայաստանում. 99թ.-ին կատարվեց դժվար բալանս իշխանությունների տարբեր թևերի միջև. «Գործադիր և օրենսդիր իշխանությունները գտնվում էին լարված համագործակցության մեջ, և դա մեզ հույս էր տալիս զարգանալու, կառուցելու պետականություն, իսկ այն, ինչ կատարվեց, պետք չէ դիտարկել միայն Հայաստանի շրջանակներում, պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքստում: Այդ տարվա աշնանը սկսվեց իրականացվել Խորհրդային Միության վերականգնման փորձը, և Հայաստանը եղավ այդ գործընթացի կարևոր օղակը: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ՌԴ-ում իշխանության եկան հատուկ ծառայությունները՝ հանձին Պուտինի՝ որպես կառավարության ղեկավարի, ով ամռանը եկավ իշխանության, և անմիջապես տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ: Սեպտեմբերին չեչենական պատերազմը հասավ իր գագաթնակետին, սեպտեմբերի վերջին Մոսկվայում և այլ քաղաքներում սկսեցին կասկածելի հանգամանքներում պայթել շենքեր, արդեն Հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցավ սարսափելի ողբերգությունը, իսկ դեկտեմբերին Ելցինը հրաժարական տվեց»:

Ըստ Խզմալյանի՝ եթե նախկինում շատերը չէին հասկանում, ապա տարիներ անց արդեն պարզ դարձավ, որ այս բոլոր իրադարձությունները շղթայված էին, և Քոչարյանն իր դերն ուներ, արդեն ընտրել էր ոչ ազգային, ոչ պետականամետ ուղի՝ «Սիստեմա» կոչվող համակարգում. «Իզուր չէ, որ հիմա է խոսվում Քոչարյանի վերադարձի մասին՝ այն ժամանակահատվածում, երբ տեղի է ունենում Խորհրդային Միության վերականգնման երկրորդ արյունալի փուլը, Քոչարյանը սպասում էր իր ժամին»,- նկատեց նա:

Տիգրան Խզմալյանը նաև ասաց՝ Քոչարյանը արյունով եկավ, արյունով գնաց, վերադարձը ևս լինելու է արյունալի, իսկ որպես օրինակ կարող ենք դիտարկել Ուկրաինայի դեպքերը: Ըստ նրա՝ Քոչարյանն արդեն իսկ իր վերաբերմունքը հանրության նկատմամբ ցույց է տվել «բեսպրեդել» քայլերով:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում