Թուրքիայի նոր կառավարության աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը կլինի ԵՄ-ին միանալու մասին բանակցությունների ակտիվացումը: ITAR-TASS-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, որը խորհրդարանում ներկայացրել է երկրի 62-րդ կառավարության ծրագիրը:
Դավութօղլուն նշել է, որ իր նախարարների կաբինետը մտադիր է «կայուն և անվտանգ քաղաքականություն» իրականացնել եվրաինտեգրման շրջանակներում:
Նա նաև ասել է, որ Թուրքիան մտադիր է ակտիվ քաղաքականություն վարել ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս: Չնայած կառավարության ծրագիրը հիմնականում կենտրանացած կլինի երկրի տնտեսական աճի հեռանկարների և ներքին այլ հարցերի շուրջ: