Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Արմենտել»-ն անդրադարձել է մեր հրապարակմանը

Օգոստոսի 28-ին «Առաջին լրատվական»-ը «Ինչպես և ովքեր են թալանում «ԱրմենՏելը». բացառիկ մանրամասներ» վերտառությամբ իր հոդվածում անդրադարձել էր «ԱրմենՏել» ընկերության գործունեությանը, ընկերության ներսում իրականացվող կադրային կրճատումներին, ղեկավար կազմի վարած քաղաքականությանը, իրենց համար պարբերաբար դուրս գրվող պարգևավճարներին, որոնք երբեմն գերազանցում են ընկերության շարքային աշխատողների մի քանի տարվա աշխատավարձը միասին վերցրած:

Պարզվում է, սակայն, որ մեր հրապարակումը բավական վրդովեցրել է «ԱրմենՏել» ընկերությանը, և մեզ են ուղարկել իրենց պատասխանը, ինչը հրապարակում ենք ստորև՝ նրանց ընձեռելով պատասխանի իրենց իրավունքը:

«Օգոստոսի 28-ին «Ժամանակ» թերթում, ինչպես նաև «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական էլեկտրոնային կայքում «Ինչպես և ովքեր են թալանում «ԱրմենՏելը». բացառիկ մանրամասներ» վերնագրով հրապարակված հոդվածում ներկայացված տեղեկատվությունը պարունակում է անճշտություններ և փաստերի աղավաղումներ, որոնք չհամապատասխանելով իրականությանը՝ մեծ վնաս են հասցնում ընկերության գործարար համբավին ու հեղինակությանը։

Ըստ հոդվածում ներկայացվածի՝ «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունում ստեղծվել է լարված քաոսային մթնոլորտ, որի հետևանքով, հեղինակի մեկնաբանությամբ, ընկերության տնտեսական ցուցանիշները չեն աճում, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Լինելով բաց բաժնետիրական ընկերություն և նաև «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մաս, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն պարտավոր է հրապարակել իր ֆինանսական ցուցանիշները եռամսյակային կտրվածքով և աուդիտորների կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները։ Այդ ցուցանիշները հասանելի են բոլորին և մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: Դրանց համաձայն՝ ընկերության ցուցանիշները բավականին դրական են, իսկ բաժանորդային բազան ավելանում է: Ընկերությունը վերջին մի քանի տարիների ընթացքում մշտապես գտնվում է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին հնգյակում, 2014 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով՝ «ԱրմենՏել»-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 4-րդ տեղը։

Ինչ վերաբերում է հոդվածում քննադատվող ազատումներին, ապա անհրաժեշտ է նշել, որ «ԱրմենՏել» ընկերությունում կառուցվածքային փոփոխությունները և հաստիքների կրճատումները երբևէ որևէ կերպ նպաստավոր պայմաններ չեն ստեղծել օտարերկրյա քաղաքացիների համար. այս պնդումները նույնպես մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը։ Այս պահին «ԱրմենՏել» ընկերությունում աշխատում է մոտ 2500 աշխատակից, որոնցից 98.5%-ը ՀՀ քաղաքացիներ են, ավելին՝ ղեկավար անձնակազմում էքսպատների թիվը կազմում է ընդամենը 4%:

Հոդվածում նշված է, որ հեռացված աշխատակիցներին «հնարավորություն չի տրվում ընկերությունում այլ աշխատանք գտնելու», որը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ աշխատակցի մասնագիտությանը և որակավորմանը համապատասխանող աշխատանքի առկայության դեպքում ընկերությունն անպայման տեղեկացնում է աշխատանքի նոր հնարավորության մասին, և եթե աշխատակիցն ընդունում է նոր աշխատանքի առաջարկը, ապա տեղափոխվում է համապատասխան աշխատանքի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում