Իրանի նախագահ Հասան Ռուհանին իսլամի արմատական ներկայացուցիչներին կոչ է արել չխանգարել համացանցին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նրա խոսքով՝ «Իրանը չի կարող փակել պատուհանը դեպի աշխարհ», ուստի համացանցի զարգացմանը չարժե խանգարել:
Նա այս հայտարարությունն արել է Թեհրանում մի շարք հեղինակավոր իմամների հետ հանդիպման ժամանակ: Մասնավորապես, Ռուհանին նշել է, որ համացանցը կրթության հզոր գործիք է և, որպես այդպիսին, կարող է ծառայել երկրին: