Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ստորագրել Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացնելու մասին պայմանագիրը, հայտնում է segodnya.ua-ն:
«Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը՝ ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ պայմանագիրը 2014թ. մայիսի 29-ից սկսած»,- ասվում է Պուտինի հրամանում:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանը տրվել է իրավունք պայմանագրի ստորագրման բանակցությունների ընթացքում դրանում ներառել այն փոփոխությունները, որոնք չունեն սկզբունքային բնույթ:
«Նպատակահարմար համարել սույն կարգադրությամբ պայմանագրի կնքումը՝ նախատեսված Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում երկրի ղեկավարների մակարդակով», ասվում է Պուտինի հրամանում: