Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծովային ուժերը կհամալրվեն իսրայելական արտադրության 6 Shaldag Mk V մոտորանավակներով ու ևս 6 հրթիռային Saar 62 մոտորանավակներով: Այս մասին հայտնել է իսրայելական IHS Jane’s Navy International ռազմական պարբերականը:
Մոտորանավակների հավաքումը կատարվում է Բաքվի մոտ գտնվող նոր նավաշինական գործարանում, որտեղ աշխատում է մոտ 100 մասնագետ:
Ներկայում ավարտվել է Israel Shipyards ընկերության արտադրության 2 արագընթաց Shaldag Mk V մոտորանավակների հավաքումը: