Թուրքիայի ԱԳՆ-ն երկուշաբթի օրը կանչել է ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարին՝ Վաշինգտոնի կողմից Անկարային լրտեսելու մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը պարզաբանելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչին:
Ներկայում դիվանագիտական առաքելության ղեկավարն ԱՄՆ ամենաբարձրաստիճան դիվանագետն է Անկարայում:
Անցած կիրակի օրը գերմանական Spiegel ամսագիրը, հղում անելով Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերին, հրապարակել էր նյութ, ըստ որի՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը և բրիտանական հետախուզությունը Թուրքիայի դեմ «մասշտաբային լրտեսական գործունեություն» են վարել: