Դուբայում (ԱՄԷ) սկսել են վաճառել գինիներ՝ 24 կարատանոց ուտելի ոսկով: Այս մասին հայտնում է 7DAYSinDubai-ը:
Ըմպելիքն արտադրում է Lootah Premium Foods ընկերությունը, որը մասնագիտացած է երկիր դելիկատեսների մատակարարման մեջ:
Նշվում է, որ գինու մեջ չի պարունակվում ալկոհոլ:
Ոսկին հավելել են ըմպելիքի մեջ՝ դրան փայլ հաղորդելու համար: Դրա պատրաստման համար պահանջվող խաղողը աճեցվում է Իսպանիայում՝ Լա Մանչի խաղողի այգիներում: Գինու արժեքը չի հաղորդվում:
Արտադրող ընկերության գլխավոր տնօրեն Թոնի Քոլիի խոսքով՝ ավելի շատ «ոսկե» գինի գնում են հարսանիքների, ծննդյան տոների, կորպորատիվ տոների համար: