Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը քննադատել է թիմի խաղը` «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ արտագնա հանդիպմանը: Կառլո Անչելոտիի սաները հաղթում էին 2:0 հաշվով, սակայն չորս գնդակ բաց թողեցին և պարտվեցին:
«Նախ ցանկանում եմ շնորհավորել մեր մրցակցին` հաղթանակի կապակցությամբ: Այն, ինչ կատարվեց, արտասովոր երևույթ էր: Մենք պետք է շտկենք իրավիճակը:
«Ռեալ»-ը չի կարող հանդես գալ այս ձևով և այսպիսի օրինակ ծառայել: Մենք պետք է ավելի ուշադիր լինենք և ճնշում գործադրենք մրցակցի նկատմամբ»,- AS-ը մեջբերում է Կասիլյասի խոսքերը: