Ահմեդ Դավութօղլուն որպես Թուրքիայի նոր վարչապետ իր առաջին արտասահմանյան այցերը կկատարի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) և Ադրբեջան: ANS PRESS-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 3-4-ը Դավութօղլուն այցով կլինի Անկարայում: Սեպտեմբերի 5-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում նա կներկայացնի կառավարության նոր ծրագիրը:
Այցի ստույգ ժամկետներն առայժմ որոշված չեն:
ANS PRESS-ը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով 2014-ի սեպտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում, ինչի մասին տեղեկությունը տեղադրված է Թուրքիայի նախագահի վարչակազմի պաշտոնական կայքում: