Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Հովիկ Աբրահամյանն ընդունեց Քոչարյանի նետած ձեռնոցը

Հովիկ Աբրահամյանը, որպես անդրադարձ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի և տնտեսական քաղաքականության քննադատության, հայտարարել է, որ ինքը հավատում է տնտեսական աճին, և Ռոբերտ Քոչարյանն էլ գիտի, որ դրա համար ժամանակ է պետք: Աբրահամյանը այս կոնտեքստում հիշեցրել է, որ Քոչարյանի հետ աշխատել են երկար ժամանակ:

Հետաքրքրական է, որ մի քանի օր առաջ Հովիկ Աբրահամյանը գերադասել էր չխոսել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին, երբ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները նրան հարցրել էին այդ մասին: Եվ ահա այսօր՝ սեպտեմբերի 1-ին, երբ էլ ավելի հիմնավոր կլիներ Գիտելիքի օրով հայկական քաղաքականության մասին չխոսելը, Հովիկ Աբրահամյանը որոշել է անդրադառնալ հարցազրույցին:

Ամենայն հավանականությամբ, նրա վրա ազդեցություն է թողել նախօրեին խնամի Ծառուկյանի հեռուստաընկերությամբ ցուցադրված ֆիլմը Ռոբերտ Քոչարյանի տասնամյա նախագահության մասին, որը ձոն էր Քոչարյանի իմաստնությանն ու հանճարին: Այս ֆիլմը երևի թե առիթ է ծառայել Հովիկ Աբրահամյանի համար մտածել անդրադարձի մասին, քանզի ֆիլմի ցուցադրումը նրան երևի թե հուշել է, որ իրավիճակը ավելի քան լուրջ է, և խոսքը ամենևին չի վերաբերում ընդամենը հերթական հարցազրույցին:

Խնդիրն այն է, որ Քոչարյանի հարցազրույցն ու ֆիլմը փաթեթով քաղաքականություն վերադարձի ակնառու հայտ էին: Իսկ սա նշանակում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստանում է լուրջ մրցակից: Այստեղ նրա համար առաջանում է աջակիցների հարցը: Հովիկ Աբրահամյանը նախագահ դառնալու համար անշուշտ ակնկալում է ոչ միայն ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի, այլ նաև ԲՀԿ-ի, այսինքն՝ խնամի Ծառուկյանի աջակցությունը և նրա միջոցով նաև՝ որոշակի աջակցություն ոչ իշխանական քառյակից, որը գլխավորում է ԲՀԿ-ն:

Քոչարյանի հայտը վկայում է, որ նույն աջակցության շրջանակներին է հավակնում նաև երկրորդ նախագահը: Իսկ այն, որ նրա հայտը զանգվածաբար ներկայացվում է Ծառուկյանին պատկանող հեռուստաընկերությամբ, Հովիկ Աբրահամյանի համար ռիսկեր է առաջացնում՝ այն առումով, որ Ծառուկյանը կարող է կանգնել ոչ թե իր, այլ Քոչարյանի կողքին:

Աբրահամյանը ստիպված է արձագանքել քոչարյանական հայտին և ըստ էության ընդունել մարտահրավերը՝ հայտարարելով, որ ինքը հավատում է տնտեսության աճին, պարզապես դրա համար ժամանակ է պետք: Միևնույն ժամանակ Հովիկ Աբրահամյանը Քոչարյանին նրբորեն ակնարկում է համատեղ աշխատանքի տարիների մասին՝ գուցե թե այն բանի համար, որ ինչքան Քոչարյանն է իրեն լավ ճանաչում, այնքան էլ ինքն է լավ ճանաչում Քոչարյանին, և այս առումով մրցակցային առավելություն ունենալու հույսեր երկրորդ նախագահը թող չփայփայի:

Այստեղ առանցքային է դառնում Գագիկ Ծառուկյանի դերակատարումը՝ այն իմաստով, թե ում նժարն է նա փորձելու ծանրացնել: Եվ բացառված չէ այն տարբերակը, որ ի վերջո Ծառուկյանը դառնա Աբրահամյանի և Քոչարյանի պայքարի փոխզիջումը, առավել ևս, որ սա ըստ էության փոխզիջումային տարբերակ կարող է լինել նաև ոչ իշխանական քառյակի համար, հակառակ դեպքում քառյակն ուղղակի կփլուզվի ժամանակից շուտ: Իսկ քառյակը դեռ ակնհայտորեն պետք է, քանի որ այն դեռևս ամբողջությամբ չի լուծել հասարակության դերի չեզոքացման խնդիրը, որը շատ կարևոր է և Քոչարյանի, և Հովիկ Աբրահամյանի քաղաքական պլանները առաջ մղելու համար:

Այս տեսանկյունից մոտակա ժամանակահատվածում Ծառուկյանի ուղղությամբ Քոչարյանի կամ Աբրահամյանի ճնշումների հավանականությունը իհարկե մեծ չէ, փոխարենը նրանց սկսվող դիմակայությունը մեծացնում է Ծառուկյանի հանդեպ քառյակի ճնշումները, ինչի մի դրվագի մենք ականատես եղանք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի՝ քառյակի սկզբնավորումից ի վեր աննախադեպ կոշտության գնահատականների տեսքով:

Միևնույն ժամանակ «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանն էր աշնանային սեզոնի մեկնարկից առաջ հայտարարել, որ քառյակը պարտավոր է դնել ամբողջական իշխանափոխության հարց: Սրանք ոչ այլ ինչ են, քան ճնշումներ Ծառուկյանի վրա, որպեսզի հավանաբար վերջինս չփորձի Քոչարյանի և Աբրահամյանի միջև միայնակ մանևրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում