Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը, ենթադրաբար, օգնել է Մարիուպոլից դուրս բերել վեցամյա Լև Ագեևին՝ հաղորդում է The Daily Mail-ը:
Երաժիշտը ամուսնու՝ Դևիդ Ֆերնիշի հետ, 2009-ին եկել էր Ագիևին տեսակցելու մանկատանը: Սակայն ուկրաինական օրենքներով՝ համասեռամոլներին արգելվում է երեխա որդեգրել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով երեխայի տատիկը նրան վերցրել է մանկատնից և օգնություն խնդրել երգչից:
Տեղեկությունների համաձայն՝ Ագիևին ու նրա տատիկին՝ Յուլյա Ագիևային, օգնել է Մարիուպոլից տեղափոխվել Կիև՝ երգչի մտերիմ ընկերուհի Ելենա Ֆրանչուկի հիմնադրամ:
Դերասանի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ լուրերը: Այնուամենայնիվ, համարում է, որ Ջոնն ու Ֆերնիշը օժանդակել են փրկարարական գործողությանը: