Չինաստանում զինված տղամարդը դանակով սպանդ է կազմակերպել տարրական դասարանում՝ հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Անհայտ անձը ներխուժել է Շիյան քաղաքի դպրոց: Տղամարդը դանակահարել է ութ աշակերտի և ուսուցչին:
Հաղորդվում է, որ երեք երեխա մահացել է, վեց տուժածները, այդ թվում՝ ծանր վիճակում գտնվող երկու աշակերտներ տարվել են հիվանդանոց:
Հարձակումից հետո հանցագործն ինքնասպան է եղել՝ պատուհանից ցած նետվելով:
Չինաստանը պարզում է տեղի ունեցածի պատճառները: Դեռ հայտնի չէ, թե ինչպես է տղամարդը մտել դպրոցի տարածք: