Marca-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Խավիեր Էրնանդեսը 2014/15թթ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալու Մադրիդի «Ռեալ»-ում:
Ակումբներն արդեն համաձայնության են եկել: Ակումբները պաշտոնական հայտարարություն կտարածեն առաջիկա ժամերին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մանչեսթերյան ակումբը համաձայնության է եկել Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի հարցում:
26-ամյա մեքսիկացին «կարմիր սատանաներ»-ի կազմում անցկացրել է 81 խաղ ու խփել 37 գոլ: