1951թ. սեպտեմբերի 1-ին Իսրայելում ստեղծվել է «Մոսադ»-ը՝ Իսրայելի քաղաքական հետախուզությունը, որը առաջատար տեղ է զբաղեցնում երկրի հատուկ գերատեսչությունների հիերարխիայում՝ հայտնում է calend.ru-ն:
«Մոսադը» ենթարկվում է Իսրայելի վարչապետին: Դրա գլխավոր խնդիրն է ձեռք բերել հետախուզական տվյալներ, վերլուծել դրանք:
«Մոսադը» չի ձեռնարկում քաղաքական բնույթի ինքնուրույն գործողություններ: Ամբողջ հավաքված ու մշակված տեղեկությունը ուղարկվում է Իսրայելի քաղաքական ղեկավարությանը, որը ստացված տեղեկությունների հիման վրա ընդունում է համապատասխան որոշումներ:
Աշխատանքի հիմնական սկզբունքն է՝ իմանալ թշնամու մասին որքան հնարավոր է շատ բան և հետո միայն ուժ կիրառել:
«Մոսադի» գործողությունները կրում են կետային, տեղային բնույթ: Այսօրվա դրությամբ «Մոսադը» համարվում է առավել արդյունավետ ու պրոֆեսիոնալ հատուկ ծառայություններից մեկը աշխարհում: