Ամերիկյան պաշտոնյաները ԵՄ-ի հետ սերտորեն աշխատում են՝ վերահսկելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ծրագիրը՝ մասնավորապես որոշելու համար նոր պատժամիջոցների ներմուծման ժամկետները և դրանց ծանրության աստիճանը: Պատժամիջոցների փաթեթի մշակմանը մասնակցող պաշտոնյաները ԱՄՆ Առևտրի պալատի հետ կհանդիպեն հաջորդ շաբաթ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրին:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի բիզնես-հանրությունը անհանգստացած է լուրջ պատժամիջոցների սահմանման հնարավորությամբ՝ ուղղված ռուսական տնտեսության լայն շրջանակներին: Նրանց կարծիքով՝ դրանք կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ աշխատել ցանկացող համաշխարհային խոշոր կազմակերպությունների վրա:
Օգոստոսի 30-ին ԵՄ առաջնորդները պայմանավորվել են հաջորդ շաբաթ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ մշակել:
Պատժամիջոցները կսահմանվեն այն դեպքում, եթե Ռուսաստանը կոնկրետ քայլեր չձեռնարկի Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման համար: