«Բորուսիա»-ի կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը վարձավճարով տեղափոխվել է «Մայնց»: Այս մասին տեղեկացնում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը:
22-ամյա ֆուտբոլիստը, ով ավելի վաղ հանդես էր գալիս «Հոֆենհայմ»-ում, 2014/15թթ մրցաշրջանն անցկացնելու է «Մայնց»-ում:
Հոֆմանը «մեղուներ»-ի կազմում անցկացրել է 31 խաղ՝ խփելով 2 գոլ: