1985թ. սեպտեմբերի 1-ին՝ «Տիտանիկի» աղետից 73 տարի անց, ամերիկա-ֆրանսիական համատեղ արշավախումբը հայտնաբերեց «Տիտանիկի» խորտակման վայրը կանադական Նյուֆաունդլենդ կղզուց 325 մղոն արևմուտք՝ Ատլանտյան օվկիանոսի խորքում՝ 3750 մետրի վրա: Այս մասին հայտնում է calend.ru-ն:
Այս ժամանակից ի վեր օվկիանոսից բարձրացվել է 5 հազար ցուցանմուշ՝ հայտնաբերված «Տիտանիկի» բեկորների մեջ:
20-րդ դարի ծովային խոշորագույն աղետը տեղի է ունեցել 1912թ. ապրիլի 15-ին՝ Ատլանտյան օվկիանոսում, Սաութհեմփթոնից Նյու Յորք ճանապարհին: Նավում գտնվել է ավելի քան 2200 մարդ: Տարբեր տվյալներով՝ զոհվել է 1400-1517 մարդ, փրկվել մոտ 700-ը: