Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) ստացել է ֆինանսական օգնության հերթական 1,4 մլրդ դոլար տրանշը, հայտնում է «Կոմերսանտ» թերթը: Դա երկրին հնարավորություն կտա խուսափել դեֆոլտից ըստ արդեն թողարկված պարտատոմսերի: Փողի մեծ մասը կծախսվի Ուկրաինայի արտաքին պարտքը մարելու համար:
Հատկացված գումարն ընդհանուր առմամբ 17,1 մլրդ դոլար վարկի երկրորդ տրանշն է: Առաջին 3,2 մլրդ դոլար տրանշը ուկրաինական կառավարությունը ստացել է այս տարվա մայիսին:
Նոր վարկն «Ուկրաինային փրկվելու հնարավորություն կտա», ասել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը: «Մեզ համար շատ դժվար է: Այն, որ մենք եկամուտ չենք ստանում Դոնեցկից և Լուգանսկից, չնչին բան է պատերազմի վրա արվող ծախսերի համեմատ»,- ասել է նա:
Երկրի արժութային շուկայում իրավիճակի ակնհայտ վատացման ֆոնին ԱՄՀ-ն նաև որոշել է հատուկ առաքելություն ուղարկել շուկայի բարեփոխմանը պատրաստվելուն աջակցելու համար, հայտնել է Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Վալերիա Գոնտարևան: