Մյունխենի «Բավարիա»-ի նորեկ Խաբի Ալոնսոն ցանկանում է իր նոր ակումբի կազմում նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
Իսպանացի ֆուտբոլիստը մարզական կարիերայում 2 անգամ հասել է նման հաջողության: Ալոնսոն ՉԼ գավաթն առաջին անգամ նվաճել է «Լիվերպուլ»-ի, երկրորդ անգամ՝ Մադրիդի «Ռեալ»-ի կազմում:
«Երազում եմ «Բավարիա»-ի կազմում նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Չէ՞ որ դա իմ երրորդ գավաթը կլինի՝ երեք տարբեր ակումբների կազմում:
Հետևում էի Գերմանիայի առաջնությանը: Իսպանիայում գիտեն, որ մարդիկ ավելի ու ավելի են սկսում հետաքրքրվել Բունդեսլիգայով, որի մակարդակը բարձրանում է»,- հայտարարել է Ալոնսոն: