ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ կոչ են արել խզել ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնարար ակտը: Այս մասին հայտնում է գերմանական Der Spiegel-ը՝ հղում անելով աղբյուրներին Գերմանիայի կառավարությունում Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում:
Այդ փաստաթուղթը սահմանափակում է զինծառայողների թիվը, որոնց ՆԱՏՕ-ն իրավունք ունի տեղակայել նախկին Արևելյան բլոկի երկրների տարածքում:
Պարբերականի հաղորդմամբ՝ այս տարբերակի օգտին հանդես են գալիս Լեհաստանը, Բալթյան երկրները, Կանադան: Գերմանիան դեմ է, սակայն Der Spiegel աղբյուրը Գերմանիայի դիվանագիտական շրջանակներում նշում է, որ «Ռուսների ամեն նոր ռազմական քայլի հետ Բեռլինի համար ավելի է դժվարանում պաշտպանել այդ դիրքը»:
Այդ ակտի խզումը կհեշտացնի Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի նոր ռազմակայանների բացումը: