Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բժիշկների օգնությանն է դիմել դենգե տենդի ախտանիշներով ավելի քան 10 մարդ: Այդ մասին հաղորդել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը:
Նրա տվյալներով՝ բոլոր հիվանդները անցած ամիս այցելել են Տոկիոյի Յոոգիի կենտրոնական պարկ, որտեղ, ինչպես ենթադրվում է, ապրում են հիվանդությունը տարածող մոծակները:
Անցած շաբաթ հաղորդվում էր, որ դենգե տենդով հիվանդացել են երկու աղջիկներ՝ Սայթամա պրեֆեկտուրայից, և երիտասարդ տղամարդ՝ Տոկիոյի պրեֆեկտուրայից, ովքեր ծանոթ են եղել իրար հետ և նույնպես այցելել են այդ պարկ: Այսպիսով՝ 1945-ից հետո առաջին անգամ ճապոնացիները երկրի տարածքում վարակվել են դենգեով: