Պատմաբանները երկար տարիներ վիճում են՝ արդյոք Սթոունհենջը եղել է ամբողջությամբ կլո՞ր, թե՞ ոչ: Անցած հանգտսյան օրերին գիտնականները ստացել են նոր նշան, որը հնարավորություն է տալիս հարցը վերջնական լուծված համարել, գրում է The Daily Mail-ը:
Համեմատաբար չորային շաբաթից հետո քարե սյուների հատվածում հայտնվել են անսովոր փոսեր, որոնք արտաքինից առաջացրել են կիսաշրջաններ: Կամավորներից մեկը, նկատելով այդ անոմալիան, միանգամից հայտնել է փորձագետներին:
English Heritage հասարակական կազմակերպությունը միանգամից արձագանքել է այդ բացահայտմանն ու «դեպքի վայր» է ուղարկել մասնագետների, որոնք պարզել են, որ այդ փոսերը հողում կարող էին քարերի տեղադրման վայրեր լինել:
«Դա իսկապես նշանակալի բացահայտում է, և այն ցույց է տալիս, թե որքան շատ բան մենք դեռ չգիտենք Սթոունհենջի մասին»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչ Սյուզան Գրենեյը:
Սթունհեջն ու դրա շրջակայքը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կազմում 1986-ից: