Սեպտեմբերի 1-ից սկսած գերմանական 6 ռմբակոծիչներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի զորքերի կողմից Բալթյան երկրների օդային տարածքի պարեկությանը: Այս մասին օգոստոսի 31-ին հայտնել է DPA տեղեկատվական գործակալությունը:
«Նրանց ներգրավումն այդ առաքելությանը արձագանքն է իրադարձություններին Ուկրաինայում: Արդեն գարնանը ինքնաթիռների թիվը, որոնք պարեկություն են անում Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի օդային տարածքում, 4-ից ավելացվել է մինչև 16-ի»,- նշում է գործակալությունը:
Պարեկությունն իրականացնելու համար գերմանական ռազմական օդուժի 170 զինվորներ կտեղակայվեն Էստոնիայում ՆԱՏՕ-ի «Էմարի» ռազմաօդային բազայում: Բացի Գերմանիայից՝ օդային տարածքի մոնիթորինգին կներգրավվեն նաև Պորտուգալիան, Կանադան և Նիդերլանդները:
Գերմանացի զինծառայողների ընթացիկ առաքելությունը, որոնք էստաֆետն ընդունում են դանիացի զինվորականներից, Բունդեսվերի տեղեկությամբ, կտևի 4 ամիս: