«Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Մոնակո»-ի հետ համաձայնության է եկել Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի հարցում: Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տեղափոխության արժեքը կկազմի 65 մլն եվրո:
Ֆալկաոն «կարմիր սատանաներ»-ի կազմում հանդես կգա մինչև 2018թ.: Կոլումբիայի հավաքականի 28-ամյա հարձակվողն իր նոր ակումբում ստանալու է 9 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
Նշվում է, որ «Յունայթեդ»-ը 1 տարով կվարձակալի Ֆալկաոյի տրանսֆերը, որի ժամկետի ավարտից հետո ամբողջովին ձեռք կբերի այն:
Կողմերը ժամեր անց պաշտոնապես կհաստատեն գործարքը: