Wednesday, 24 04 2024
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ

114 ավագ դպրոցի 70 աշակերտ այս տարի արտագաղթել է

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թեև աշակերտների թվաքանակը 114 դպրոցում մեծ է եղել, այնուամենայնիվ, աշակերտների թիվը գնալով նվազում է: Այս տարի ընդունելության ցուցանիշները ցածր են եղել:

Աշակետների նվազումը տնօրենը պայմանավորում է թե՛ արտագաղթով, թե՛ նրանով, որ բոլոր բուհերն ավագ դպրոցներ են բացում, կենտրոնում շատ են քոլեջները, վարժարանները, քան մյուս վարչական տարածքներում:

«100 աշակերտ պակաս եմ ընդունել այս տարի: Այսօր հազարից մի քիչ ավել աշակերտ ունենք»,- ասաց Ռուզաննա Կոստանյանը:

Ավագ դպրոցում կրթության կազմակերպման հետ կապված խնդիրները, նրա դիտարկմամբ, լուծվել են: Այսօր չկա այնպիսի հարց, որ անլուծելի է:

Տնօրենը շատ է լսել, որ թիվ 114 դպրոցը համարում են հարուստների, հայտնիների զավակների դպրոց, սակայն դպրոցը չի առանձնացել նրանով, որ այստեղ հարուստների երեխաներ են սովորում:

«Այդ հարստությունն ինչո՞վ է չափվում… Ինձ և ուսուցիչներին բոլորովին չի հետաքրքրում՝ հարուստի՞ երեխա է գալիս, թե՞… Հիմնականում մտավորական, ինտելիգենտ մարդկանց երեխաներ են սովորել, և եթե անգամ այդպիսիներ եղել են, այնքան համեստ ու լուռ երեխաներ են եղել, որ չեմ կարող ասել, թե որևէ մեկի երեխան առանձնացել է: Հերմինե Նաղդալյանի երեխան ավարտեց այս դպրոցը, մի քանիսի երեխաները նույնպես, բայց նրանց համեստության մասին կարող եմ խոսել և զարմանալ: Ատոմ Ջանջուղազյանի երեխան է ավարտել այս դպրոցը. հրաշք մի երեխա»,- ասաց տնօրենը:

Հարցին՝ երբևէ հարուստները, պատգամավորները, որոնց երեխաները սովորում են թիվ 114 դպրոցում, աջակցե՞լ են դպրոցին, տնօրենը պատասխանեց, որ երբևէ նման որևէ խնդրով դպրոցին չեն օգնել:

«Մեկ-երկու հոգու դիմել եմ, որոշել եմ այլևս չդիմել: Անգամ շատ լավ շրջանավարտներ, ովքեր լավ աշխատանքների են, խոստացել են, բայց չեն արել: Մեկ աշակերտ ունեմ՝ Վիկտոր Մնացականյանը, դահլիճի երկու հանդերձարանների դռները փոխեց, ում շատ շնորհակալ եմ»,- հավելեց տնօրենը:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում