Գերմանիայի երիտասարդական հավաքականի ու Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի 18-ամյա հարձակվող Սինան Կուրտը համալրել է Մյունխենի «Բավարիա»-ի կազմը:
Գերմանիայի գործող չեմպիոնի Twitter-ի պաշտոնական էջում գրված է, որ հեռանկարային հարձակվողի հետ 4 տարվա պայմանագիր է ստորագրվել:
Կուրտը «Բավարիա»-ի վերջին նորեկը կլինի 2014թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: