Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նողկալի սուտ է՝ արտագաղթն ահագնացող է, ստվերի նվազում էլ չկա․ Հրանտ Բագրատյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Պարոն Բագրատյան, Դուք օրենսդրական նախաձեռնությամբ եք հանդես եկել, որով առաջարկել եք հայաստանյան բանկերը վերագրանցելու և բաց բաժնետիրական ընկերություն դառնալու հնարավորություն տալ: Ո՞րն է Ձեր այդ նախագծի նպատակը, և այն բանկային համակարգում ի՞նչ զարգացում կարող է ապահովել:

-Ես առաջարկել եմ մի բան, որը պետք է վաղուց լիներ:Մեր այսօրվա 22 բանկերից ընդամենը մի քանիսն են ԲԲԸ: Բանկերը գործում են հազարավոր հաճախորդների հետ և պետք է լինեն ԲԲԸ: Ցանկացած նոր ներդրողի մուտքը որպես ներդրող բանկային ոլորտ և դուրս գալը պետք է ազատ լինի: Բացի դրանից՝ այն բանկերը, որոնք ԲԲԸ են, պետք է ազատ սակարկության դրվեն ֆոնդային բորսայումորպես ներդրող, և մենք պետք է տեսնենք բանկերի ֆոնդային ինդեքսը: Հետասյու սա մեր տնտեսական կյանքումպետք է լինի կարևորագույն ցուցանիշ:

12 տարի է՝ այս մասին ասում եմ: 12 տարի առաջ ասում էին, թե դուք ինչո՞ւ չէիք անում: Ես ուզում եմ հիշեցնել, որ վարչապետ եմ աշխատել 4 տարի` 1400 օր, մոտ 35 հազար ժամ: Այդ ընթացքում ամեն բան չեն հասցնում անել: Կենտրոնական բանկի նախագահին մի քանի անգամ այդ հարցը տրվել է: Վերջին անգամ ասաց` իհարկե, դա պիտի արվի:

Եթե կառավարությունը այդ նախագծին դրական եզրակացությունտա, և Ազգային ժողովն էլ ընդունի, ի՞նչ է տալու այն բանկային համակարգին:

-Բացելու է բանկային համակարգը դեպի նոր կապիտալը, մեզ հասանելի է դարձնելու բանկային համակարգը: Չի լինելու այնպես, ինչպես հիմա է, որ կլանն ունի իր բիզնեսը, իր հյուրանոցը, իր ռեստորանը, իր բանկը:

Բայց այդ տարբերակը Հայաստանումհիմա հնարավոր համարո՞ւմ եք, հատկապես որ մեր երկրում բանկեր ունեն խոշոր գործարարները, որ իրենց ֆինանսական շրջանառությունը հենց իրենց բանկերով անեն: Նրանք կբացե՞ն իրենց բանկերը:

-Գիտեք, թե ես ինչպես եմ մտածում. Հայաստանը չի կարող լինել խոշոր գործարարների երկիր: Խոշոր գործարարներն են սպանում Հայաստանը, եթե միայն իրենք են: Եթե խոշորի հետ փոքր ու միջինն էլ է աշխատում, դա արդեն այլ հարց է:

– Օրենսդրական մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկել եքփոփոխել«Ակցիզային հարկիմասին» օրենքը, որի համաձայն պետք է ակցիզով հարկվի միայն հեղուկը, այլ ոչ թե հեղուկից բացի նաև շիշը, պիտակը և այլն։ Ձեր դիտարկմամբ՝ այդ փոփոխությունը կիջեցնի գինու ակցիզը և կբարձրացնի օղու ակցիզը:

-Օրենսդրական այդ փոփոխությունն իմ վաղուցվա երազանքն էր: Շատ հաճախ ասում են, թե մենք օղի խմող երկիր ենք: Ես դրան համամիտ չեմ, դա զուտ տնտեսագիտական բացատրություն ունի: Օղի խմելով՝ մենք ավելի շուտ կալորիա ենք ստանում, քան գինի խմելով: Ես տնտեսագետ եմ և կարծում եմ, որ նույնիսկ ալկոհոլիզմը որոշակի տնտեսական հիմք ունի: Շատ հաճախ հարբեցողները պատահում են չունևոր մարդկանց մեջ, այնպիսի մարդկանց մեջ, որոնք ունեն գոնե այնքան եկամուտ, որ օղի խմեն: Օղին պատրաստում են ցորենից, Հայաստանը, մեծ հաշվով, ցորեն ներմուծում է: Գինին ստանում ենք խաղողից, իսկ ՀՀ-ն աշխարհում համարվում է խաղողի հայրենիք: Ինչո՞ւ մենք չսովորենք գինի խմել: Բայց եթե տնտեսապես շահավետ լինի գինի խմելը, հավատացնում եմ, մարդիկ կսկսեն գինի խմել: Կզարգանա խաղողագործությունը, վերջապես կունենանք խաղողի նորմալ տեսակներ գինու և ոչ միայն կոնյակի համար: Սա հանգեցնելու է մեծ տնտեսական փոփոխության, և ևս այդ փոփոխությունն արել եմ:

– Պարոն Բագրատյան, Սերժ Սարգսյանը «Բազեի» հետ հանդիպման ժամանակ չհամաձայնեց այն հարցադրմանը, թե Հայաստանում ահագնացող արտագաղթ կա: Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:

-Ս.Սարգսյանը «Բազեի» հետ հանդիպելիս մի քանի որակական մտքեր արտահայտեց, և, որքան հասկացա, խուսափում է թվեր ասել` չվստահելով դրանց: Նա խոսեց արտագաղթի, տնտեսության ստվերայնության, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մասին: Արտագաղթի մասին ասաց, որ բոլոր երկրներից էլ արտագաղթում են, արտառոց ոչինչ չկա, և համաձայն չէ, որ Հայաստանի արտագաղթը ահագնացող է: Իսկ նրան տոն տվեց Ահարոն Ադիբեկյանը, որ ասում էր՝ 1994թ. հացի կտրոններով հաշվել են, 1 մլն մարդ է մնացել: Սա նողկալի սուտ է:

Ինչ վերաբերում է Ս.Սարգսյանի ասածին, ներկայացնեմ Համաշխարհային բանկի տվյալները: 2009-2013թթ. Հայաստանի միգրացիոն ցուցանիշը եղել է 324 հազար: Նույն ժամանակամիջոցում Վրաստանում, որի բնակչությունը մեզանից զգալիորեն ավելի է, եղել է 167 հազար: Ադրբեջանը Հայաստանից 3 անգամ ավելի բնակչություն ունի, և այդ ցուցանիշը 262 հազար է:

Ս.Սարգսյանը մեկ այլ բան ասաց, թե՝ բայց չէ՞ որ արտագաղթն ավելի քիչ է, քան թե 90-ականների սկզբներին: Ասեմ, որ ամենածանր թիվը 1992-ն էր` 240 հազար, 1993-1994 թթ.՝ 140-120 հազար, և հանկարծ 1995թ. թիվն իջնում է 20 հազար, 10-15 հազար՝ 1996-ին, և մինչև 2007-2008 թթ. պահպանվում է 5-15 հազար թիվը: 2008-ից այն դառնում է 40- 80-90-30-29-60 հազար:

Ամբողջ հարցն այնն է, որ վիճակագրություն ընդհանրապես չկա: Մենք ունեինք միայն քաղավիացիայի` մեկնածների և ժամանածների տվյալները: Եվ այդ 240 հազարի մեջ ներառված են ինչպես աղետի գոտուց դուրս եկածները, այնպես էլ Բաքվից եկած և այստեղից էլ մեկնած 350 հազար մարդիկ: Եթե այս թվերը հանում ենք, ապա ստացվում է, որ 90-ականներին իրականում համեմատաբար քիչ են արտագաղթել:

Ինձ հուզում է Ա.Ադիբեկյանի հայտարարությունը, թե մենք խիստ քայքայվեցինք, Վրաստանը հարթ քայքայվեց: Ուզում եմ, որ այս մարդը մեկընդմիշտ հասկանա` Հայաստանի տնտեսությունը 53 տոկոսով է պակասել: Սա այն թիվն է, որ այսօրվա իշխանությունն է հրապարակում այն տարիների մասին: Վրաստանի տնտեսությունը քայքայվել է 72 տոկոսով: Կամ երբ նա ասում էր, թե 94-ին կտրոններով 1 մլն մարդ էր մնացել, իրական թիվը 3 մլն 405 հազար է եղել, և սպառվել է 440 տոննա հաց 2013թ. 290 հազար տոննայի փոխարեն: Սպառվել է նույնքան էլեկտրաէներգիա, որքան սպառվել է անցյալ տարի: Իսկ 1994-ին մենք դեռ 24 ժամ հոսանք չէինք տվել, 1995-ին ատոմակայանը գործարկելուց հետո կարողացանք տալ: Եվ այս նողկալի ստերը ցավալի են ինձ համար:

Իշխանությունները կամ փորձագետները չգիտե՞ն, որ 90-ականների արտագաղթի թվերի մեջ է մտնում նաև Ադրբեջանից եկածների թիվը, որոնք հետո մեկնել են այլ երկրներ:

-Չկա փորձագետ, ես կարծում եմ, որ նախագահի մոտ այսօր որևէ լուրջ մասնագետ չկա: Տեղյակ չեն: Այդ թիվը երկու անգամ խորհրդարանում ասել է Տիգրան Սարգսյանը, 2 անգամ պատասխանել եմ` մի՛ ստեք:

.Սարգսյանը չգիտի՞, որ 90-ականների արտագաղթի թվերի մեջ է մտնում նաև Ադրբեջանից եկածների թիվը, որոնք հետո մեկնել են:

-Վստահ եմ, որ ոչ: Կամ՝ երբ նախագահն ասում է, որ ստվերային տնտեսությունը 13-ից բարձրացել է 23 տոկոսի, մի լավ մասնագետ պետք է նրա կողքը լինի: Եվ մենք կարող ենք հանդիպել, եթե նրան անհրաժեշտ է: Ես պնդում եմ, որ Հայաստանում տնտեսագիտության մեջ առանց այդ էլ սակավաթիվ լավ մասնագետներից ոչ մեկը նրա կողքին չէ, կառավարությունում չէ:

Իհարկե, իմ այս խոսքերից հետո անմիջապես կասեն, թե պաշտոնի ենք ձգտում, բայց ես պարտավոր եմ սա ասել: Նախ, 2007-ին 13% չի եղել, այլ 15.4%։ Բացի դրանից՝ նախագահը պետք է իմանա, որ այդ թվի բարձրացումը արհեստական է, քանի որ սոցիալական վճարները դարձել են եկամտահարկ: Իսկ ամենաէականն այն է, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կարող է բարձրանալ ինչպես հարկերը ավելացնելու հաշվին, այնպես էլ ՀՆԱ-ի նվազման դեպքում: ՀՆԱ-ի այն աղետալի անկումը, որ թույլ է տրվել 2009թ., արհեստականորեն բարձրացրեց այդ ցուցանիշը: Ես չեմ կարող ասել, թե ընդհանրապես մի փոքր բարձրացում տեղի չի ունեցել, բայց եթե նախագահը նայի թվի էվոլյուցիան, կտեսնի, որ աճ չկա: Կամ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բնութագրում է ստվերայնությունը: Օրինակ, Ուկրաինայում դրա նվազագույն ցուցանիշը վերջին 19 տարում եղել է 29 տոկոս, առավելագույնը` 43 տոկոս: Միշտ ավելի բարձր է, քան թե Հայաստանում է, բայց ստվերն այնտեղ ավելին է, քանի որ մարդը կարող է հարկ տալ, բայց ստվերում լինել:

Շատ հաճախ մարդկանց վրա կոնկրետ գումարով հարկ է դրվում, բայց դրա երեք անգամ պակասը պետք է տար:Հարկը չի հաշվարկվում օրենքով, մուծած հարկի թիվը կամայական մի թիվ է կոնկրետ պաշտոնյայի և կոնկրետ գործարարի միջև: Եվ ես կուզենայի, որ այս նրբությունները հասկացվեին: Եվ մենք կհասկանանք, որ գործ ունենք այնպիսի ղեկավարության հետ, որ հստակ թվեր է ասում, այլ ոչ թե նրա ելույթներից ամեն անգամ հարց առաջանա, թե ով է նրան տեղեկատվություն տալիս: Եվ եթե ունենք ճիշտ տեղեկատվություն, դա առաջ գնալու հնարավորություն է:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում նոր վարչապետի ու կառավարության գործունեությունը, չէ՞ որ արդեն 4 ամիս է, ինչ նրանք աշխատում են: Պաշտոնավարման առաջին օրերին Հովիկ Աբրահամյանը հավասար խաղի կանոնների մասին հայտարարեց. Ձեր կարծիքով՝ տնտեսության մեջ այդ հավասարությունը սկսե՞լ է գործել:

-Ասել եմ, որ ես առաջընթաց չեմ տեսնում, բայց վերջնականապես կանդրադառնամ հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսին: Գնահատականներ կտամ 6 ամիս համբերելուց հետո, այն բանից հետո, երբ սեպտեմբերին կտեսնենք, թե ինչ օրենսդրական փաթեթներ են գալիս, որոնցով էլ պարզ կդառնա, թե իր ծրագրի որ մասն է, որ կառավարությունն իրականացնում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում