Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է ճապոնացի կիսապաշտպան Շինջի Կագավայի տեղափոխությունը: Վացկեն վստահ է, որ Կագավան օգտակար կլինի դորտմունդցիներին:
«Կագավան ստեղծագործող ֆուտբոլիստ է: Նա կարող է իր հետևից տանել թիմը և խաղին արագություն հաղորդել: Նա «Բորուսիա» տեղափոխվելու մեծ ցանկություն ուներ, և մենք վստահ ենք, որ նա օգտակար կլինի մեր թիմին:
Երկու տարի անկանոն ելույթներից հետո Շինջին կրկին կցուցադրի իր լավագույն խաղային որակները»,- Sport-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը: