Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտի կորուստները 2014 թ. սկզբից մինչև օգոստոսի 31-ը 77 մարդ են: Այս մասին հայտնում է Turan-ը՝ հղում անելով «Դոկտրինա» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնին:
Այդ ժամանակահատվածում վիրավորվել կամ վնասվածքներ է ստացել 115 մարդ:
Ըստ «Դոկտրինա»-ի տվյալների՝ 25 հոգի զոհվել է հայկական կողմի հետ հրաձգության ժամանակ, 3-ը պայթել են ականների վրա:
13-ը զոհվել է ավտովթարների հետևանքով, 2-ը՝ անհայտ պատճառներով, 7-ը՝ ոչ կանոնադրային փոխհարաբերությունների պատճառով, 3-ը՝ դժբախտ պատահարների հետևանքով, 9-ը հիվանդություններից են մահացել, 15-ը ինքնասպան են եղել կամ մահացել են զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով: