Tuesday, 16 04 2024
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում

Էրդողանը 2015թ. կգնա մեկ քայլ ավելիի, քան ներողությունը, բայց չի բավարարի հայկական կողմի պահանջը. Թանըր Աքչամ

Էրդողանից կարելի է անակնկալներ սպասել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այս մասին ասաց ԱՄՆ Մասաչուսեթսի համալսարանի դասախոս, պրոֆեսոր, 1915թ. ոճրագործությունների թեմայով աշխատությունների ու հոդվածների հեղինակ, թուրք հայտնի պատմաբան Թանըր Աքչամը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությանն ու Թուրքիայի «նոր» իշխանությունների կողմից հայկական հարցին հատկացվելիք հնարավոր ջանքերին:

Նա նշեց, որ Էրդողանի նախագահությունից մեծ փոփոխություններ ակնկալել պետք չէ, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը շարունակելու է իր քաղաքականությունը, ուստի կարելի է ենթադրել, որ Էրդողանի նախագահությունն ու Դավութօղլուի վարչապետությունը չեն փոխելու իրավիճակը: Նրա որակմամբ՝ առանցքայինն այն է, որ ականատես ենք լինելու Էրդողանի իշխանությանն ու իր արդեն հայտնի քաղաքականությանը Թուրքիայում:

«Ինչ վերաբերում է հայկական հարցին՝ մասնավորապես 2015թ., ապա իմ անձնական կարծիքով՝ Էրդողանը կգնա մեկ քայլ ավելիի, քան իր այս տարվա փորձը, երբ նա ներողություն խնդրեց Ցեղասպանության ժառանգներից: Ես ակնկալում եմ, որ սրանից մեկ քայլ ավելի կարելի է սպասել, թեև հստակ հնարավոր չէ ասել, թե ինչ քայլ կարող է լինել: Վստահաբար կարելի է ասել, որ նրա քայլն այն չի լինելու, ինչ մարդիկ են սպասում: Այսինքն՝ նոր իշխանությունը չի կարող բավարարել հայկական կողմի և Թուրքիայի մտավորականության պահանջը, այսինքն՝ նրանք վստահաբար չեն անվանի 1915թ. հանցագործություն, սա կլինի ջախջախիչ քայլ իրենց համար»,- մեկնաբանեց Թանըր Աքչամը:

Հարցին՝ Էրդողանն ինչպե՞ս կարձագանքի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան ժամանելու հրավերքին, թուրք պատմաբանը պատասխանեց, որ Էրդողանը չի ընդունի ՀՀ նախագահի հրավերը 2015թ. ապրիլի 24-ին այցելել Հայաստան, նա կմերժի այս հրավերքը: Սակայն, նրա խոսքով, էրդողանը հետաքրքիր քաղաքական գործիչ է, նա անակնկալներ հաճախ է մատուցում և սիրում է անակնկալներ:

«Օրինակ՝ որևէ մեկը չէր էլ սպասում, որ նա ներողություն կխնդրի: Այսինքն՝ հնարավոր է քայլ սպասել, բայց ես վստահ չեմ, որ դրական անակնկալ կլինի դա: Նրանք շարունակելու են արդարադատության և հիշողության իրենց քաղաքականությունը, այսինքն՝ միայն հայերը չէ, որ տուժել են այդ շրջանում, տուժել են նաև թուրքերը, և հայերը պետք է հիշեն թուրքերի տառապանքները ևս: Սա է լինելու այդ հռետորաբանությունը: Ես չեմ կարծում, որ նրանք հրաժարվեն այս տեսությունից: Սա է կարևոր չափանիշը: Ենթադրում եմ, որ սփյուռքի հայերին քաղաքացիություն կտրվի նրանց ցանկության դեպքում»,- ասաց Աքչամը՝ շարունակելով, որ Թուրքիայի իշխանությունները ջանալու են տպավորություն ստեղծել, որ նրանք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ցանկանում են առաջ տանել, բայց հայկական կողմն է, որ խոչընդոտում է գործընթացի դրական զարգացմանը:

Հիշեցնենք, որ օրերս կայացավ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցեց նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Թուրքիայի նորընտիր ղեկավարին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը հաջորդ տարի այցելել Հայաստան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում