Սաքսոնիայում տեղի ունեցած տարածաշրջանային ընտրություններում եվրասկեպտիկների վերջերս ձևավորած «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստացել է ձայների մոտ 10 %-ը և իրավունք ստացել մի քանի տեղ զբաղեցնելու հողային խորհրդարանում՝ լանդթագում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սա Գերմանիայում եվրաինտեգրման գերմանացի ընդդիմադիրների ընտրություններում առաջին մեծ հաջողությունն է:
Անցյալ տարվա սեպտեմբերին պահպանողական դիրքորոշում ունեցող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կարող էր տեղեր ստանալ Բունդեսթագում` հավաքելով ձայների 4.7 տոկոսը:
Սակայն սույն թվականի մայիսին կուսակցությունն անցավ Եվրախորհրդարան` ստանալով ընտրողների ձայների 7 տոկոսը:
Կուսակցությունը հանդես է գալիս Հարավային Եվրոպայի երկրների թույլ տնտեսություններին ֆինանսական օգնություն տրամադրելու դեմ և պնդում է, որ Գերմանիան դուրս գա եվրոգոտուց: