Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն որոշել է շարունակել մւջազգային կարիերան:
Ամռան սկզբին վետերանը հայտարարել էր, որ աշխարհի 2014 թվականի առաջնությունն իր համար կարող է վերջին մրցաշարը դառնալ Իտալիայի հավաքականի կազմում:
Այնուամենայնիվ, ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով նախկինում գլխավորում էր թուրինյան ակումբը, հայտարարել է, որ Պիրլոն պատրաստ է շարունակել ելույթները Իտալիայի հավաքականում: