Հոնկոնգի բնակչությունը դուրս է եկել փողոցներ՝ բողոքելով տեղական ընտրություններում սահմանափակումների դեմ: Այս մասին հայտնում է BBC News-ը:
2017-ին Հոնկոնգում առաջին անգամ կանցկացվեն ընտրություններ, որոնց ժամանակ մարդիկ կկարողանան ինքնուրույն ընտրել հատուկ վարչական շրջանի ղեկավարին:
Սակայն Չինաստանի օրենսդրությունում կան սահմանափակումներ, որոնց համաձայն՝ ցանկացած թեկնածուի պետք է հավանություն տա հատուկ կարգավորող գերատեսչության անդամների կեսից ավելին:
Փաստացի դա թույլ կտա դեռևս գրանցման փուլում մաղել այն թեկնածուներին, որոնք ձեռնտու չեն կենտրոնական իշխանությանը:
Ցույցերն սկսվել են երեկ՝ կենտրոնական գործարար շրջանում:
Շաբաթ Չինաստանի իշխանությունները արտասահմանի իրենց գործընկերներին նախազգուշացրել էին չմիջամտել Հոնկոնգի քաղաքականությանը: