«Լիվերպուլ»-ը բանակցություններ է սկսել կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մտադիր է հզորացնել դարպասապահի գիծը, որպեսզի Սիմոն Մինյոլեն միշտ զգոն լինի և պայքարի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար:
Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ ունի և տրանսֆերային գործարքը կարող է կայանալ անվճար:
Հավելենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլ»-ը շուրջ 100 մլն ֆունտ է ծախսել տրանսֆերային գործարքներ իրականացնելու նպատակով: