Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Արյունով ավարտված դրախտը

Քառյակի հրամանատար ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն հեռուստաընկերությամբ երեկ նշում էին Ռոբերտ Քոչարյանի 60-ամյակը, նշում էին նրա «ժամանակաշրջանի» մասին պատմող ֆիլմով, որը եթե կարճ նկարագրենք, ապա կարող ենք ասել, որ Հայաստանում նրա հաստատած «դրախտի» մասին էր, այն մասին, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը վեր հանեց գրեթե զրոյից և դարձրեց թռիչքաձև զարգացող երկիր:

Այդ ամենը, այսինքն՝ այն բովանդակությունը, որ մատուցվում էր, ըստ էության, նորություն չէ: Անցնող վեց տարիներին, ինչ Քոչարյանն այլևս նախագահ չէ, տարատեսակ հարցազրույցների, ելույթների, մեկնաբանությունների և այլնի տեսքով և՛ ինքը, և՛ շատ այլ անձինք ներկայացրել են նրա կառավարման «փայլուն» շրջանը: Այստեղ ավելի հետաքրքրական է ֆիլմի փաստը, այն, որ հեռուստաեթերում է հայտնվում այդ ծավալուն քարոզչական հոլովակը, և ըստ էության հարց է ծագում՝ սա ընդամենը Ռոբերտ Քոչարյանի հոբելյանին արված ժե՞ստ էր, թե՞ ծավալուն քաղաքական հայտ՝ վերադարձից առաջ: Կամ էլ, միգուցե, հետախուզություն՝ հասկանալու համար, թե ինչ արձագանք կտա հասարակությունը:

Վերջին հաշվով՝ հեռուստատեսությունն այլ ֆորմատ է, ավելի լայն տարածում ունեցող, անհամեմատ լայն, քան մինչ այսօր ունեցել են այն ֆորմատները, որոնցով Քոչարյանն ու նրա ջատագովները հանդես են եկել: Այսինքն՝ ֆիլմն, իհարկե, անհամեմատ ավելի լայն տարածում ունեցող ֆորմատ է և լավ միջոց՝ հանրային կարծիքը պարզելու, ուսումնասիրելու համար:

Ամենայն հավանականությամբ, Քոչարյանի թիմը կուսումնասիրի հասարակական արձագանքը՝ հասկանալու համար, թե արդյոք ի՞նչ հիմքեր կան ակտիվ քաղաքականություն վերադարձի համար, ի՞նչ, այսպես ասած, թույլ կողմեր կան, որոնց վրա պետք է աշխատել առաջիկա երեք տարիներին՝ մինչև հերթական ընտրությունների ժամանակաշրջանը:

Այս տեսանկյունից ֆիլմը, երևի թե լինելով և՛ ձոն հոբելյանին, և՛ հայտ քաղաքական վերադարձի համար, իրականում ավելի շատ հետախուզական աշխատանք էր՝ պարզելու համար վերադարձի հիմքերի ամրությունը: Եվ այստեղ, ինչպես ասում են, այսօր գնդակը հասարակության դաշտում է: Կարելի էր ասել նաև, որ գնդակը ընդդիմության դաշտում է, սակայն այս առումով նախ՝ Հայաստանում այլևս ընդդիմություն չէ, այլ ոչ իշխանություն, և ըստ էության հենց հասարակության խնդիրն է նաև ստեղծել քաղաքական իրական ընդդիմություն, որն ընդդիմություն է համակարգին, ոչ թե համակարգի մեջ:

Մյուս կողմից՝ ներկայիս ոչ իշխանությունը գլխավորում է այն ուժը, որի առաջնորդի սեփականությունն է հանդիսանում այն հեռուստաընկերությունը, որով էլ ըստ էության Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի հիմքերի լայն հետախուզությունը կամ ուսումնասիրությունն է սկսվում:

Խոսքը «Բարգավաճ Հայաստանի» մասին է, որը հանդիսանում է Հայաստանում ոչ իշխանական քառյակի առաջատար ուժը: Այդ կոնտեքստում վերստին առաջանում է հարցը ոչ իշխանական քառյակի և Ռոբերտ Քոչարյանի միջև կապի մասին: Քառյակի առնվազն երկու մասնակիցները՝ ՀԱԿԿ-ն ու «Ժառանգությունը», հերքում են այդ կապի գոյությունը: Մինչդեռ եթե այդ կապը չկա, ապա ըստ էության ստացվում է այն, որ ոչ իշխանական քառյակի առաջատար ուժը զբաղվում է քառյակի մրցակցի գովազդով, ինչը առնվազն պետք է որ հարցեր առաջացնի քառյակի նրա գործընկերների համար:

Սակայն այս բոլոր հարցերից առաջ, իհարկե, մնում է ամենակարևոր հարցը, որը շրջանցված մնաց Քոչարյանի մասին պատմող ֆիլմում՝ Մարտի 1-ը:

Ռոբերտ Քոչարյանի 60-ամյակն է լրանում, իսկ Հայաստանի 10 քաղաքացիների կյանքը ընդհատվեց այդ շեմից տասնամյակներ հեռու, որովհետև Ռոբերտ Քոչարյանի հրամանով 2008 թվականի մարտի 1-ին ուժային գործողություն սկսվեց այդ հազարավոր և այլ քաղաքացիների խաղաղ ցույցի նկատմամբ, որով նրանք բողոքում էին ընտրակեղծիքի դեմ և պահանջում էին օրինական իշխանություն: 10 մարդ սպանվեց Երևանում, և եթե տնտեսական աճի ցուցանիշները երկնիշ էին, ապա երկնիշ էր նաև Մարտի 1-ի ողբերգության զոհերի քանակը: Երկնիշ թվով զոհեր և ոչ մի նիշ պատասխան այդ մարդկանց սպանության վերաբերյալ հարցերին: Այն դեպքում, երբ ըստ էության հենց սա էր «քոչարյանական ժամանակներ» բնորոշված տասնամյակի արդյունքը՝ ողբերգական արդյունքը:

Ու քանի դեռ չկա պատասխանը, թե ով է կազմակերպել խաղաղ ցուցարարների սպանությունը Երևանի կենտրոնում, դրա համար պատասխանատուն տվյալ ժամանակաշրջանի առաջին դեմքն է, հետևաբար այդ դեպքն է բնորոշում նրա պաշտոնավարումը, քանի դեռ հանրությանը անհերքելի փաստերով ներկայացված չեն այլ հրամայողներ և կատարողներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում