Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը արգելել է քսենոն և արգոն իներտ գազերի օգտագործումը, որոնք մինչև օրս մարզիկների կողմից օգտագործվել են մարզական բարձր արդյունքների հասնելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մասնագետներն արդեն մեթոդներ են մշակել այդ գազերը մարզիկների օրգանիզմում հայտնաբերելու համար, սակայն այն դեռևս հաստատված չէ և անհայտ է, թե երբ պետք է սկսվեն փորձարկումները: