Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել է հանրապետության կառավարության նոր կազմի երդմնակալությունը: Նոր կաբինետում իրենց պաշտոնները պահպանել են գլխավոր գերատեսչությունների ղեկավարները՝ ԱԳՆ, ՆԳՆ և ՊՆ ղեկավարները: Նախագահական ընտրությունների ժամանակ Ասադի նախկին մրցակիցը գլխավորել է վարչական զարգացման հարցերով նոր նախարարությունը: Ոչ համակարգային ընդդիմության ներկայացուցիչները կառավարության կազմում չեն ընդգրկվել՝ հաղորդում է Vesti.ru-ն:
Միևնույն ժամանակ սիրիական բանակը շարունակել է հարձակումը Դամասկոսի Ջոբար արվարձանի ուղղությամբ, որը համարվում է «Իսլամական ճակատի» հենակետ: Գրոհայինների դեմ գործարկվել է ավիացիա, հրետանային և հրթիռային միավորներ: Ըստ ՊՆ հաղորդագրությունների՝ գրոհայինները, որոնց մեծ մասը օտարերկրյա վարձկաններ են, մարդկային ու տեխնիկական մեծ կորուստներ են կրել: