Thursday, 18 04 2024
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը

Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի օրվա առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առիթով:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում և շնորհավորում կրթության գործի նվիրյալներին, բոլոր մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին Գիտելիքի օրվա առիթով:

Այսօր կրթական մեր բոլոր հաստատությունները դարձյալ իրենց լուսավոր հարկի ներքո են ընդունել մեր սիրասուն զավակներին` հրավիրելով քայլելու գիտելիքի ամբարման, հոգևոր արժեքների ճանաչման և իմաստության ճանապարհներով: Մեր ժողովուրդը միշտ կարևորել է գիտելիքը և ուսումը, որոնք առանցքային նշանակություն են ունեցել մեր կյանքում:

Այսօր ևս մեր երկրի հզորացման, հայրենյաց կյանքի բարօրության, մեր պետության սահմանների ամրության և մեր ժողովրդի պայծառ գալիքի համար անգնահատելի է ազգի ուսյալ զավակի և քաղաքացու դերը, քանզի սուրբգրային խոսքի համաձայն` տունը շինվում է իմաստությամբ և հաստատվում հանճարով, և գիտությամբ են շտեմարանները լցվում ամենայն պատվական հարստությամբ և բարիքով (Առակներ 24:3-4):

Սիրելիներ, Մեր հայցն է առ Աստված, որ ուսման սերը անբաժան լինի մեր զավակների սրտերից, և ուսումնական նոր տարում առատորեն արդյունավորվեն մեր մանկավարժների նվիրյալ ջանքերը` հանուն մեր նոր սերնդի որակյալ կրթության, հայրենյաց ավանդներով ու քրիստոնեական մեր արժեքներով դաստիարակության և մեր Հայրենիքի և ի սփյուռս աշխարհի մեր ժողովրդի խաղաղ ու երջանիկ ապագայի:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը թող լինեն ձեզ բոլորիդ հետ: Ամեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում