ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհուրդը երկուշաբթի կգումարի հատուկ նստաշրջան՝ քննարկելու համար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծայրահեղականների գործած հանցագործությունները Իրաքում, գնահատի այդ իրադարձություններն ու ստեղծի հետաքննության անկախ հանձնաժողով՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Հատուկ նստաշրջան գումարելու հարցը բարձրացրել է Իրաքի պատվիրակությունը՝ Եգիպտոսի պատվիրակության աջակցությամբ:
Հատուկ նստաշրջանի անցկացման օգտին կողմ են քվեարկել 29 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Գերմանիան: Որպեսզի կայանա նստաշրջանը, անհրաժեշտ է ամենաքիչը 47 անդամների աջակցությունը: