Մեքսիկացի հարձակվող Խավիեր Հերնանդեսը կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդ»-ում: Այս մասին twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է Sky Sports-ի լրագրող Գիլյեմ Բալագեն:
Նշվում է, որ Չիչարիտոն «Ռեալ»-ում հանդես կգա վարձավճարով: «Մանչեսթեր»-ն ու «Ռեալ»-ը համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերի մանրամասները: Այժմ Չիչարիտոն պետք է «արքայական ակումբ»-ի հետ քննարկի անձնական պայմանագրի կետերը և ժամանի Մադրիդ, որպեսզի բուժզննում անցնի «Ռեալ»-ում:
Տեղափոխության մասին պաշտոնապես պետք է հայտարարվի մոտակա ժամերի ընթացքում, քանի որ տրանսֆերային պատուհանը փակվում է երկուշաբթի օրը: