Այսօր` օգոստոսի 31-ին, Անգլիայի Պրեմիեր Լիգայում տեղի ունեցան 3-րդ տուրի հանդիպումները: Տուրի վերջին խաղում միմյանց դեմ էին մրցում առաջնության նորեկը` «Լեսթեր»-ը, և Լոնդոնի «Արսենալ»-ը:
Հանդիպումն անցավ հետաքրքիր և լարված պայքարում: Խաղի հաշիվը բացեցին հյուրերը` «Արսենալ»-ի ֆուտբոլիստները: 20-րդ րոպեին Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը խփեց Ալեքսիս Սանչեսը: Սակայն «զինագործներ»-ի ուրախությունը երկար չտևեց, քանի որ 22-րդ րոպեին Ուլոան հավասարեցրեց հանդիպման հաշիվը` 1:1: Խաղի մնացած ժամանակահատվածն անցավ երկուստեք գրոհներով, սակայն թիմերից ոչ մեկը չկարողացավ հաշվի մեջ առանջ անցնել:
«Լեսթեր»-«Արսենալ»` 1:1
0:1Սանչես (20′), 1:1Ուլոա (22’)